ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Շատ լավ լուր Գերագույն հոգևոր խորհրդից

Շատ լավ լուր Գերագույն հոգևոր խորհրդից
08.11.2025 | 11:00

Որոշվել է սկսել Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթաց։

Մեր Մայր Եկեղեցին վերջին անգամ անհատական սրբադասում է կատարել, եթե չեմ սխալվում, 17-րդ դարում. սրբադասվել է մեր 101-րդ Հայրապետ Մովսես 3-րդ Տաթևացին։

Տա՛ Աստված՝ Կոմիտաս վարդապետի սրբադասման ընթացակարգը հնարավորինս շուտ հասնի իր տրամաբանական հանգուցալուծմանը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ